Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հեռախոսազրույցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինպինը հայտարարել է, որ Չինաստանը և Մեծ Բրիտանիան պետք է մնան որպես ամուր գործընկերներ, ամրապնդեն երկխոսությունն ու համագործակցությունը, կայուն և փոխշահավետ չին-բրիտանական հարաբերությունների միջոցով օգուտներ բերեն միմյանց և աշխարհին: Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսություն վարել Մեծ Բրիտանիայի հետ՝ չին-բրիտանական հարաբերությունների հիմնական երանգը փոխշահավետ դարձնելու ուղղությամբ։                
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մեկ էլ տեսնում ես՝ դարձավ քաղբանտարկյալ ու հալածյալ

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Մեկ էլ տեսնում ես՝ դարձավ քաղբանտարկյալ ու հալածյալ
22.06.2016 | 17:48

Մեր երկրում ում բռնում են, ասում է՝ հնարած է, ես մեղք չունեմ, ես մեղավոր չեմ: Գողին, մարդասպանին բռնում ես հանցանքի վայրում, ասում է՝ ես հանցագործ չեմ, ես բարեգործ եմ, վիրաբույժ-կենսաբան, գիտնական: Մեկ էլ տեսնում ես՝ դարձավ քաղբանտարկյալ ու հալածյալ:
Քիչ է մնում արդեն ամուսինը կնոջը բռնացնի դավաճանության մեջ, վերջինս կանգնի մորեմերկ, ասուլիս հրավիրի ու ասի. «Ես գենդերային շարժման ակտիվիստ եմ, ամուսինս հնարում է»:


Սամվել Բաբայանն անշահախնդիր ու հրեշտակի թևերով էր, ազնիվ մղումներով, ոչ մի կուսակցության չէր հարում, մինչև նրա Արցախ գնալն ու նրա կողմնակիցների ղալաթ անելն ու իրական նպատակների բացահայտվելը:
«Օսկանյան և ընկերներ» կուսակցության հետ, բնականաբար, ոչ մեկը կապ չունի: Սա ևս իշխանությունների հնարածն է, մինչև որ կպարզվի հիմնադիր մասնակիցը, հսկիչ ծրարի տերը:


Հիմա էլ սեֆիլյանականները: Սկսել են գոռալ, թե հնարած է, սարքովի, Ժիրոն էլ քաղբանտարկյալ է:
Այդ տղան, որն Արցախի ազատագրական պայքարի գործում որոշակի ավանդ ունի, այդպես էլ չհասկացավ, որ քաղաքականությունն իր տեղը չէ, որ իր ծայրահեղ կոչերը ոչ մեկի չեն հետաքրքրում, որ, առավել ևս, ինքն այն անձը չէ, որից կարող են վախենալ, ահուսարսափի մեջ ընկնել ու այդ պատճառով ձերբակալել:


Ավտոմատով, պարզունակ հանրահավաքներով, ցույցերով ու ծայրահեղ կոչերով քաղաքականությունս ո՞րն է:

Դիտվել է՝ 3047

Մեկնաբանություններ